Զելենսկին հրահանգել է հեշտացնել Ուկրաինայի քաղաքացիության շնորհումը ռուսներին

18:33   13 Օգոստոս 2019    245

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կառավարությանը հանձնարարել է օրինագիծ պատրաստել ռուսներին ուկրաինական քաղաքացիություն շնորհելու կարգի պարզեցման մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հրամանագրում, որը հրապարակվել է երկրի ղեկավարի կայքում, նշվում է, որ խոսքն այն անձանց մասին է, որոնք «հետապնդման են ենթարկվել քաղաքական համոզմունքների պատճառով»:

Հրամանագրի համաձայն՝ հեշտացված կարգը կտարածվի նաև արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, որոնք մասնակցել են «Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության ապահովմանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները