Disney-ը կարող է նկարահանել նոր «Ալադինի» շարունակությունը

19:06   13 Օգոստոս 2019    145

Disney ստուդիան դիտարկում է Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի շարունակությունը նկարահանելու հնարավորությունը:

Այս տեղեկատվությունը Comicbook պորտալի հետ խոսակցության ժամանակ հաստատել է պրոդյուսեր Դեն Լինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեզ թվում է, որ պատմելու բաներ դեռ կան»,-նշել է Լինը:
«Այնպես որ, չբացահայտելով մանրամասնությունները, մենք միանշանակ ուսումնասիրում ենք, թե էլ ինչ կարելի է անել այս ֆրանշիզայի հետ»,-եզրափակել է պրոդյուսերը:

Միևնույն ժամանակ Comicbook պորտալն ընդգծել է, որ սրանք դեռևս միայն խոսակցություններ են, և ներկայում պաշտոնական սիքվելը չի գտնվում մշակման փուլում:

Գայ Ռիչիի նկարահանած «Ալադինը» վարձույթ է մտել մայիսին և ավելի քան 1 մլրդ դոլար է հավաքել վարձույթում: Գլխավոր դերը նոր տարբերակում խաղացել է դերասան Մենա Մասուդը, արքայադուստր Ժասմինին մարմնավորել է Նաոմի Սքոթը, իսկ Ջինին՝ Ուիլ Սմիթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները