ԱՄՆ-ն «շատ բան է իմացել» Արխանգելսկի մերձակայքում գտնվող ուսումնառազմական բազայում տեղի ունեցած պայթյունից հետո

19:15   13 Օգոստոս 2019    154

Արխանգելսկի մարզում ուսումնառազմական բազայում անցկացվող փորձարկումերի ժամանակ տեղի ունեցած պայթյունը ԱՄՆ-ին օգնել է շատ բան իմանալ։

Այս մասին Twitter-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա՝ Վաշինգտոնը իր տրամադրության տակ ունի նման, բայց «ավելի առաջադեմ» տեխնոլոգիաներ: Իր թվիթում նա նշում է ռուսական «Բուրեսվեստնիկ» թևավոր հրթիռը, որը ՆԱՏՕ-ի ծածկագրային համակարգում կոչվում է «Skyfall»:

«Ռուսական Skyfall-ի պայթյունը մարդկանց ստիպեց անհանգստանալ բազայի տարածքում և նրա սահմաններից դուրս օդի վերաբերյալ: Դա լավ չէ», – գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ Սարովի միջուկային կենտրոնի հինգ աշխատակիցներ զոհվել են Արխանգելսկի շրջանում «նոր հատուկ սարքերի» փորձարկումների ժամանակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները