Վրաստանը ՌԴ տանող նոր ճանապարհի շինարարությունը կսկսի մինչեւ 2019-ի վերջը

19:27   13 Օգոստոս 2019    190

Վրաստանում ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մամուկա Բախտաձեն ելույթ է ունեցել ավտոմոբիլային դեպարտամենտի վեց ամսվա աշխատանքի արդյունքների մասին հաշվետվության ներկայացման ընթացքում:

Օգոստոսի սկզբին Ասիական զարգացման բանկը Վրաստանին 415 մնլ դոլարի չափով վարկ էր տրամադրել նոր ավտոճանապարհի կառուցման համար:

Նախագիծը մասշտաբային ծրագրի մի մասն է, որը կնպաստի տրանսպորտային ցանցի բարելավմանը, ինչպես նաեւ Վրաստանի ՝ որպես տարածաշրջանի առեւտրային և տուրիստական կենտրոնի հաստատմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները