Lego-ն կոնստրուկտոր կթողարկի «Ընկերները» ֆիլմի հիման վրա

19:38   13 Օգոստոս 2019    207

Lego ընկերությունը «Ընկերները» ֆիլմաշարի հիման վրա կթողարկի նոր հավաքածու: The Central Perk Coffee of Friends հավաքածուում կլինեն բոլոր հերոսների կերպարները և սրճարանը, որտեղ նրանք սովորաբար հավաքվում էին։

Հավաքածուն բաղկացած է յոթ կերպարներից և 1719 դետալներից՝ ներառյալ երեքի համար նախատեսված բազմոցը, սուրճի սեղանի մոտ տեղադրվող բազմոցը, վաճառասեղանը, բաժակները և սնունդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Յուրաքանչյուր կերպար կունենա իրեն բնութագրող որևէ իր՝ սինթեզատոր Ռոսի համար, սկուտեղ և սուրճ Ռեյչելի համար, մաֆին Մոնիկայի համար, պիցցայի տուփ «տղամարդու պայուսակ» Ջոնի համար, նոթբուք Չանդլերի համար, կիթառ Ֆիբիի համար և ավել Գանտերի համար։

Հավաքածուն գնման համար հասանելի կլինի սեպտեմբերի 1-ից և կարժենա 59,99 դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները