Իրանն սկսել է կայուն իզոտոպների տրոհման հետազոտական կենտրոն կառուցել Ֆորդոյում

19:53   13 Օգոստոս 2019    154

Իրանի իշխանությունները նախաձեռնել են կայուն իզոտոպների տրոհման հետազոտական կենտրոնի կառուցումը Ֆորդոյի շրջանի միջուկային օբյեկտում:

Այդ մասին օգոստոսի 13-ին հայտնել է FARS գործակալությունը: Շինարարությանը նվիրված արարողությանը ներկա է եղել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութան ղեկավար Ալի Աքբար Սալեհին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօր սկսվում է նոր արտադրամասի շինարարությունը, որը կայուն իզոտոպների տրոհման հետազոտական կենտրոնի դեր է կատարելու»,-ասել է նա:

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համաձայն, Իրանը միջազգային դիտորդների հսկողության ներքո պետք է արդիականացնի կայուն իզոտոպների արտադրության ձեռնարկությունը Ֆորդոյում:

Ենթադրվում է, որ վերակառուցումը կբացառի այս օբյեկտը ռազմական նպատակներով օգտագործելու հնարավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները