Փորձագետները նշել են՝ որն է լավագույն տեսախցիկ ունեցող սմարթֆոնը

20:46   13 Օգոստոս 2019    145

DxOMark ընկերության փորձագետները, որոնք մասնագիտանում են սմարթֆոնների և տեսախցիկների որակի ուսումնասիրության գործում, նշել են առավելագույն որակյալ տեսախցիկ ունեցող սմարթֆոնները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ փորձարկումների արդյունքում առաջատարն է դարձել Samsung Galaxy Note10+ 5G մոդելը: Բջջային տեսախցիկների վարկանշային աղյուսակում տվյալ մոդելը մեկ միավորով է առաջ անցել Huawei P30 Pro և Samsung Galaxy S10 5G սմարթֆոններից:

Հարավկորեական ընկերության գաջեթը լավագույն արդյունքներն է ցույց տվել դիմացի տեսախցիկով նկարահանումների ժամանակ:

Չնայած տարածված կարծիքին, որ iPhone-ը լավագույնն է հանդիսանում տեսագրության հարցում, Apple-ի ներկայիս սմարթֆոնները զիջել են Samsung-ի առաջատար մոդելին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հարավկորեական Samsung ընկերությունը Նյու Յորքում ներկայացրել է իր նորույթները՝ Galaxy Note 10 և Galaxy Note 10 Plus սմարթֆոնները, Galaxy Watch Active «խելացի» ժամացույցի երկրորդ սերունդը և այլ գաջեթներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները