Կողոպտել են Ջենիֆեր Լոպեսի փեսացուին

22:45   13 Օգոստոս 2019    245

«Յանկիս» բեյսբոլի ակումբի նախկին խաղացող և Ջենիֆեր Լոպեսի փեսացու Ալեքս Ռոդրիգեսին կողոպտել են՝ կես միլիոն դոլարի վնաս պատճառելով:

Դեպքը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյում, երբ Ռոդրիգեսը ճաշել է ռեստորանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գողերը կոտրել են նրա մեքենան և տարել ողջ էլեկտրոնիկան, ինչպես նաև մարզիկի անձնական իրերը՝ զարդեր, նոթբուք, ֆոտոխցիկ և այլն: Գողացված իրերի ընդհանուր գումարը կազմել է 500 հազար դոլար:

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել: Ալեքս ասել է, որ ինքը շատ նեղված է, քանի որ գողացված իրերի թվում կան բաներ, որոնք իր համար առանձնահատուկ արժեք են ներկայացնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները