Հակառավարական ցույցերի մասնակիցները երկրորդ օրն անընդմեջ խափանում են Հոնկոնգի օդանավակայանի աշխատանքը

22:52   13 Օգոստոս 2019    203

Հոնկոնգի միջազգային օդանավակայանում հակակառավարական ցույցերի պատճառով երկրորդ օրն անընդմեջ դադարեցվել են չվերթների գրանցումները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նշելով, որ աշխարհի ամենազբաղված օդանավակայաններից մեկը նստացույցի ասպարեզի է վերածվել ուրբաթ օրվանից: Համացանցում հրապարակված տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են ուղևորները փորձում անցնել ցուցարարների միջով, որոնք «գրավել են» ժամանման և մեկնման սպասասրահները:

Լարվածության աճի ֆոնին օդանավակայանի տարածքում բախումներ են տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև:

Հիշեցնենք, որ նախօրեին Հոնկոնգի օդանավակայանն ամբողջովին դադարեցրել էր աշխատանքը: Հակակառավարական ցույցերը չեն դադարում արտահանձնման մասին օրենքի ընդունումից ի վեր, որի համաձայն՝ Հոնկոնգում բնակվող, սակայն Չինաստանի տարածքում քրեական հետապնդման ենթակա անձինք կարտահանձնվեն մայրցամաք:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները