Ինչպես տեղեկացնում է
Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, ավտովթարը տեղի է ունեցել Տեմրյուկ-Կրասնոդար-Կրոպոտկին ավտոճանապարհին, որտեղ միմյանց են բախվել Opel Zafira և Hyundai Genesis մակնիշի ավտոմեքենաները: Նշվում է, որ բախումն այնքան ուժգին է եղել, որ մեքենաները մասերի են բաժանվել:
Վթարի հետևանքով 5 հոգի մահացել է, որից 2-ը՝ երեխա, 6 վիրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Բոլոր մահացածները գտնվել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Կրասնոդար
Ռուսաստան