Թբիլիսին նվազեցնում ռուս զբոսաշրջիկների կորստի հետևանքով վնասը․ Բուրջանաձե

09:23   14 Օգոստոս 2019    127

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի խոսքով՝ երկրի իշխանություններն ավելի քան 10 անգամ նվազեցրել են Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի անկման հետ կապված վնասի թվերը։

Այս մասին նա հայտարարել է HCH-ի եթերում։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտնել է, որ հուլիսին երկրի զբոսաշրջային բիզնեսը կորցրել է 60 մլն դոլար՝ ավիահաղորդակցությունը դադարեցնելու Մոսկվայի որոշման պատառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Իմ տեղեկություններով՝ 60 մլն դոլարը նվազեցված թիվ է։ Շատ փորձագետներ ասում են, որ վնասը 10 անգամ ավելի է ՝ շուրջ 700 մլն դոլար։ Եվ դա շատ բան է հաստատում։ Օրինակ՝ ավիահաղորդակցութունը դադարեցնելու մասին հայտարարությունը լարիի պատմական անկման պատճառ դարձավ, այն հասավ դոլարի նկատմամբ 1։3 ցուցանիշին»,-հայտարարել է Բուրջանաձեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները