Պուտինի դեմ դատական հայց է ներկայացվել

09:59   14 Օգոստոս 2019    201

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատական հայց է ներկայացվել` առանց սաղավարտի մոտոցիկլետ վարելու համար:

Այս մասին հայտնել է themoscowtimes.com-ը: Հանգստյան օրերին Պուտինը ներկա է գտնվել Night Wolves ակումբի կողմից կազմակերպված բայքերական շոուին, այն ժամանակ, երբ Ռուսաստանի մի քանի քաղաքներում անցկացվում էին բողոքի ցույցեր` ի աջակցություն Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում ընդդիմադիր գործիչների թեկնածությունների գրանցման:

Աղբյուրը նշում է, որ առնվազն երկու մարդ բողոք է նորկայացրել իշխանություններին՝ պնդելով, որ Պուտինը խախտել է Ռուսաստանի օրենքը՝ սաղավարտ չկրելով: Նմանապիպ հակասական իրավիճակ էր ստեղծվել, երբ Պուտինը նստել էր բեռնատար ավտոմեքենայի ղեկին՝ առանց ամրագոտին կապելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները