Facebook-ն զբաղվել Է օգտատերերի ձայնային հաղորդումների վերծանմամբ

16:35   14 Օգոստոս 2019    255

Facebook ընկերությունը ներգրավել Է հարյուրավոր կապալառուների, որոնք զբաղվել են սոցիալական ցանցի օգտատերերի ձայնային հաղորդումների վերծանմամբ:

Այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը: Հաղորդումների վերծանմամբ զբաղված աշխատակիցների տվյալներով՝ իրենք չեն իմացել, թե որտեղ են արվել այդ ձայնագրությունները, եւ ինչպես են դրանք ստացվել: Նրանց խոսքով՝ իրենք սոսկ լսել են Facebook-ի օգտատերերի խոսակցությունները, երբեմն անպարկեշտ բովանդակությամբ, բայց չեն իմացել, թե դա ընկերության ինչին Է պետք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Facebook-ում հաստատել են, որ զբաղվել են օգտատերերի ձայնային հաղորդումների վերծանմամբ, բայց հայտարարել են, որ այլեւս դա չեն անի: Ընկերությունում հայտարարել են, որ վերծանումը դադարեցրել են ավելի քան մեկ շաբաթ առաջ, ինչպես Apple-ը եւ Google-ը: Օգտատերերը, որոնց հաղորդումները գաղտնալսվել են, ընտրել Էին Facebook-ի Messenger տարբերակը, որը նախատեսում Էր նրանց ձայնային հաղորդումների վերծանումը: Իրենց հերթին, կապալառուները ստուգել են, թե Facebook-ի արհեստական ինտելեկտը ճիշտ Է մեկնաբանել արդյոք անանուն հաղորդումները:

Facebook-ն օգտատերերին չի հայտնում, որ երրորդ անձինք կարող են գաղտնալսել նրանց ձայնային հաղորդումները: Ուստի կապալառուներից ոմանք զգացել են, որ իրենց աշխատանքը բարոյական չԷ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները