Ուկրաինայում տեղացած խոշոր կարկուտը լուրջ վնաս է հասցրել Ստորոժինեց քաղաքի ոստիկանության ավտոպարկին

15:36   14 Օգոստոս 2019    210

Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Ստորոժինեց փոքր քաղաքում տեղացած խոշոր կարկուտը լուրջ վնաս է հասցրել շենքերին, մեքենաներին և բերքին:

Մասնավորապես, անսպասելի վատ եղանակը վնաս է հասցրել ոստիկանության քաղաքային բաժանմունքի ամբողջ ավտոպարկին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մարզային խորհրդի նախագահ Իվան Մունտյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ կարկուտով ուղեկցվող հորդառատ անձրևները վնասել են բազմաթիվ շենքերի տանիքներ, կոտրել պատուհանները, վնասել բերքը:

Օգոստոսի 14-ի առավոտվա դրությամբ մարզի 26 բնակավայր դեռ շարունակում է առանց էլեկտրամատակարարման մնալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները