Նապոլեոնի հետմահու դիմակի բրոնզե պատճենն աճուրդի է հանվել ԱՄՆ-ում

17:44   14 Օգոստոս 2019    128

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի (1769 – 1821) հետմահու դիմակի բրոնզե պատճենն աճուրդի Է դրված ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքի աճուրդում՝ 34,5 հազար դոլարով:

Հեռուստաալիքի տվյալներով՝ աճուրդը, որը կազմակերպել Է M. S. Rau Antiques արվեստի պատկերասրահը, նվիրված Է Նապոլեոն Բոնապարտի ծննդյան օրվա (օգոստոսի 15) 250-ամյակին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մինչ օրս համարվում Էր, որ Նապոլեոնի հետմահու դիմակը Սուրբ Հեղինեի կղզում հանել Է նրա անձնական բժիշկ Ֆրանչեսկո Անտոմարչին, որը մահացել Է 1838 թվականին Սանտյագո դե Կուբա քաղաքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները