ԱՄՆ-ի լեռներում պլաստիկից անձրևներ են տեղացել

17:57   14 Օգոստոս 2019    137

Պլաստիկի մասնիկներ են հայտնաբերվել ԱՄՆ Կոլորադո նահանգում տեղացած անձրևաջրերի նմուշներում, այդ թվում, Ժայռոտ լեռներում, երեք հազար մետր բարձրության վրա վերցված նմուշներում:

Երկրաբանական ծառայության աշխատակիցներն արհեստական գնդիկներ և մանրաթելեր են հայտնաբերել հետազոտվող նմուշների 90 %-ում: Փորձագետները նշում են, որ պլաստիկը հանդիպում է մոլորակի նույնիսկ շատ հեռավոր անկյուններում, որտեղ մարդը հազվադեպ է ոտք դնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանց խոսքերով, պլաստիկի միկրոմասնիկներն առաջանում են սինթետիկ հագուստի աղբից և մանրաթելերից. դրանք տեղափոխվում են քամիների և տարածվում՝ անձրևների միջոցով, ինչի արդյունքում պլաստիկն աստիճանաբար շրջակա միջավայրի «տարր» է դառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները