Հնդկաստանում չդադարող ջրհեղեղների հետևանքով ավելի քան 270 մարդ է մահացել

20:02   14 Օգոստոս 2019    147

Հնդկաստանում ավելի քան 270 մարդ է զոհվել վերջին երկու շաբաթում երկրի մեծ մասում չդադարող ջրհեղեղների հետևանքով, որոնք պայմանավորված են առատ մուսոնային անձրևներով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով հնդկական աղբյուրին, ավելի վաղ հաղորդվում էր տարերային աղետի 225 զոհի մասին:

Տեղի հեռուստաալիքի տվյալներով՝ օգոստոսի սկզբից ի վեր Կերալա և Կարնատակա հարավային նահանգներում հորդառատ անձրներն ու ջրհեղեղները 149 մարդու կյանք են խլել:

Արևմտյան Մահարաշտրա և Գուջարաթ նահանգներում անոմալ եղանակային պայմաններին զոհ է գնացել 80 մարդ: Ավելի քան 40 մարդ մահացել է կենտրոնական Մադհյա Պրադեշ և երկրի հյուսիսային շրջանում գտնվող Ուտարախանդ նահանգներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները