Հայտնի են դարձել սեպտեմբերին ներկայացվելիք նորագույն iPhone-ների անվանումները

21:43   14 Օգոստոս 2019    230

Ամերիկյան Apple ընկերությունը iPhone շարքի նոր մոդելները կներկայացնի սովորական համարակալմամբ:

Այս մասին հայտնում է 9to5mac պարբերականը՝ նշելով, որ նորագույն սմարթֆոններից մեկը կկոչվի iPhone 11, իսկ հռոմեական թվանշաններ այս անգամ տեխնոլոգիական հսկան չի օգտագործի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրի տվյալներով՝ ապագա շարքը կներառի մի շարք գաջեթներ՝ iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max սմարթֆոնները, իսկ առավել բյուջետային մոդելը կստանա iPhone 11 անվանումը:

Ինչպես հաղորդվում է, նորագույն սմարթֆոնների յուրաքանչյուր մոդել համալրված կլինի տեսախցիկի համար նախատեսված քառակուսի կտրվածքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները