Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրում է Grace 1 տանկերը գողանալու մեջ

21:24   15 Օգոստոս 2019    193

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակերային փորձը՝ գողանալ իրանական Grace 1 տանկերը, որն ավելի քան մեկ ամիս վերահսկողության տակ է վերցվել Ջիբրալթարում, ցույց է տալիս ամերիկյան իշխանությունների կողմից օրենքի անարգումը:

Ավելի վաղ Gibraltar Chronicle-ը տեղեկացրել է, որ Ջիբրալթարի իշխանությունները բաց են թողել իրանական տանկերը, որը վերահսկողության տակ էր վերցվել հուլիսի սկզբին՝ ԵՄ-ի կողմից Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների խախտման կասկածանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թերթն ընդգծել է, որ տանկերն ազատ արձակելու որոշումը կայացվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները խնդրել են Ջիբրալթարի իշխանություններին երկարաձգել տանկերի վերահսկողության ժամկետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները