Մադուրոն Կոլումբիայի նախկին նախագահին մեղադրել է իր դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ

21:37   15 Օգոստոս 2019    255

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե տեղեկություն ունի այն մասին, որ Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն ծրագրել էր Կարակաս ուղարկել վարձկանների՝ Բոլիվարական Հանրապետության ղեկավարին ֆիզիկապես վերացնելու նպատակով:

«Ես իմացա ծրագրի մասին, որը ղեկավարել է Ալվարո Ուրիբե Վելեսը՝ ԱՄՆ-ում Կոլումբիայի դեսպան Ֆրանսիսկո Սանտոյի մասնակցությամբ։ Նախատեսվում էր Վենեսուելա ուղարկել 32 վարձկանի, որպեսզի փորձեին ինձ սպանել», - ասել է Մադուրոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վենեսուելայի նախագահին պայթուցիկով անօդաչու թռչող սարքերի միջոցով սպանելու փորձը ձեռնարկվել է 2018 թվականի օգոստոսի 4-ին Կարակսում, երբ նա ելույթ էր ունենում Ազգային բոլիվարական գվարդիայի ստեղծման 81-ամյակին նվիրված արարողության ժամանակ: Մադուրոն և երկրի բարձրագույն ղեկավարության անդամները չէին վնասվել:

Դրանից կարճ ժամանակ անց պետության ղեկավարը տեղի ունեցածի համար մեղադրել էր «վենեսուելացի ուլտրաաջերին կոլումբիացի ուլտրաաջերի հետ միասին» և Խուան Մանուել Սանտոսին, որն այդ ժամանակ ղեկավարում էր Կոլումբիան: Այդ երկրի ԱԳՆ-ն մեղադրանքներն անհեթեթ էր անվանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները