Թայֆունի պատճառով 2 հազար մարդ Ճապոնիայում գիշերել է օդանավակայանում

09:13   16 Օգոստոս 2019    183

Մոտ երկու հազար մարդ ստիպված է եղել գիշերել Օսակայի Կանսայ օդանավակայանում՝ «Կրոսա» թայֆունի պատճառով։

Բնական տարերքի պատճառով բազմաթիվ ավիաթռիչքներ չեղյալ են հայտարարվել։ Այս մասին հայտնում է «msn.com»-ը, հավելելով, որ ցանկացողներին տրամադրվել են անվճար քնապարկեր եւ ջուր։

Ուղեւորները հիմնականում քնել են սպասասրահներում, հատակին։ Ընդհանուր առմամբ 250 չվերթ է չեղյալ հայտարարվել։ Նշենք, որ թայֆունի պատճառով մեկ մարդ զոհվել է, եւս 49-ը վիրավորվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թայֆուն   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները