«Ռուսթավի-2»-ի տնօրենը հայտարարել է, որ ոչ ոք ընկերությունը ձեռք բերելու ցանկություն չի հայտնել

09:24   16 Օգոստոս 2019    191

«Ռուսթավի-2» վրացական հեռուստաընկերությունը ձեռք բերելու ցանկություն, որը դրա նոր սեփականատեր Կիբար Խալվաշին վաճառքի Է հանել պարտքերի պատճառով, ոչ ոք չի հայտնել:

Այդ մասին հայտարարել Է հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Պաատա Սալիան: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավելի վաղ ուժի մեջ Է թողել ընդդիմադիր հեռուստաընկերությունը նրա նախկին սեփականատիրոջը՝ Խալվաշիին, հանձնելու եւ նրա «Պանորամա» ընկերության մասին Վրաստանի Գերագույն դատարանի որոշումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի Է, որ Խալվաշին պաշտպանում Է իշխանություններին: Օգոստոսի 12-ին Խալվաշին ասել Է, թե պարզվել Է, որ հեռուստաընկերությունն ավելի քան 24 մլն դոլարի չափով պարտքեր ունի, դրա համար Էլ ինքն այն վաճառում Է: Դրա հետ մեկտեղ նա պատրաստ Է հեռուստաընկերությունը վաճառել բոլորին, բացի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիից: «Առայժմ ոչ ոք ցանկություն չի հայտնել: Բոլորին հայտնի Է, որ պայմանն այն Է, որ մրցույթը պետք Է բաց լինի:

Օգոստոսի 19-ին լրանում Է մեկշաբաթյա ժամկետը, հետեւաբար մենք հետագա որոշումներ կընդունենք»,- հայտարարել Է Սալիան լրագրողներին: Նրա խոսքով՝ հազիվ թե Խալվաշին մրցույթի ժամկետը երկարացնելու որոշում ընդունի: Նա հավելել Է, որ հաջորդ սեզոնին նախապատրաստվելու աշխատանքները պետք Է սկսվեն կարճ ժամկետում: Սալիան չի բացառում, որ եթե ցանկացողներ չհայտնվեն, Խալվաշին կսկսի ֆինանսական ռեսուրսներ փնտրել իր ուժերով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսթավի-2  


Վերնագիրի այլ պիտակները