Կոլորադոյի նախկին նահանգապետը դուրս է եկել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար նախընտրական պայքարից

09:35   16 Օգոստոս 2019    229

ԱՄՆ Կոլորադո նահանգի նախկին նահանգապետ Ջոն Հիքենլուփերը 2020-ին կայանալիք ընտրություններից առաջ հրաժարվել է Դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավի հետագա մասնակցությունից:

Համապատասխան հայտարարություն քաղաքական գործիչը հինգշաբթի հրապարակել է իր թվիթերյան էջում: «Այսօր առավոտյան հայտարարել եմ, որ այլևս չեմ մասնակցելու նախագահի պաշտոնի համար պայքարին:

Չնայած, որ այս նախընտրական քարոզարշավը արդյունք չի տվել, որի հույսը մենք ունեինք, դրա ամեն մի պահն արժեր պայքարին, և ես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրին, ով աջակցում էր այդ արշավին և մեր ողջ թիմին»,- գրել է Հիքենլուփերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները