Թրամփը կոչ է արել ԱՄՆ-ում վերաբացել հոգեբուժական հիվանդանոցները

09:46   16 Օգոստոս 2019    246

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհրաժեշտ է համարում երկրում հոգեբուժական հիվանդանոցներ վերաբացելը կամ կառուցելը՝ կապված հրաձգության դեպքերի ինտենսիվության հետ։

Երկրում շատ կլինիկաներ փակվել են դեռևս նախորդ տասնամյակներում։ Այս մասին նա հայտնել է Նյու Հեմփշիր նահանգ կատարելիք թռիչքից առաջ, որտեղ կողմնակիցների առջև հանդես կգա ելույթով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա հիշեցրել է, որ 60-70-ականներին մեծ թվով կլինիկաներ են փակվել, մարդկանց պարզապես բաց են թողել փողոց, ինչը սարսափելի հետևանքներ է ունեցել երկրի համար։ Իսկ փակվելու պատճառը եղել է քաղաքային բյուջեների սղությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները