Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան․ WSJ

09:52   16 Օգոստոս 2019    220

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրվել է իր օգնականներից, թե կարո՞ղ է արդյոք ԱՄՆ-ը գնել Գրենլանդիան, որը Դանիայի տարածքի մաս է կազմում։

Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։ Պարբերականի փոխանցմամբ՝ Սպիտակ տան ղեկավարը հարցը բազմիցս ուղղել է խորհրդականներին և հետաքրքրությամբ լսել այդ կղզու աշխարհաքաղաքական նշանակության և ռեսուրսների վերաբերյալ քննարկումները։

Բացի այդ, քննարկվել է Արկտիկայում ամերիկացի զինծառայողների ներկայության ընդլայնման թեման։ Որոշ խորհրդականներ աջակցել են Թրամփի գաղափարին՝ համարելով այն տնտեսապես նպատակահարմար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գրենլանդիա   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները