Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզման վտանգը դեռևս պահպանվում է

10:48   16 Օգոստոս 2019    210

Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզման վտանգը դեռևս պահպանվում է:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին: «Անոմալ շոգի պատճառով նոր քարեր են ընկել տաճարի կամարաշարից», - ասվում է Ֆրանսիայի մշակույթի նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ տաճարի հետագա կործանման կանխարգելմանն ուղղված աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Եվս տասը օր կիրականացվեն շենքի և հարակից տարածքի մաքրման աշխատանքները կապարի տարածման հետևանքով աղտոտումից:

Վերականգնողական աշխատանքները կսկսվեն 2020 թվականի առաջին կեսից ոչ շուտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ   ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները