Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են հայ դասալիքին

10:53   16 Օգոստոս 2019    526

Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Էլմիրա Սուլեյմանովայի հանձնարարությամբ՝ օմբուդսմենի կանխարգելման ազգային խմբի անդամները այցելել են պաշտպանության նախարարության զինվորական կալանատուն`առանց նախնական տեղեկացման:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են օմբուդսմենի գրասենյակում, այցի նպատակն է՝ 2019 թ. օգոստոսի 12-ի առավոտյան շփման գծի Ֆիզուլիի ուղղությամբ զորամասը լքած հայ զինծառայող Արո Հայկի Ղազարյանի պահման պայմաններին, նրա նկատմամբ վերաբերմունքին և նրա իրավունքների ապահովմանը ծանոթանալը:

Ա.Ղազարյանի հետ թարգմանչի ներկայությամբ զրույցի ընթացքում նա հայտարարել է, որ ինքը բողոք չունի, բժիշկները հետազոտել են, իրեն նորմալ է զգում, բավարարվածություն է հայտնել պահման պայմաններից, բուժման և սննդի հետ կապված, ինչպես նաև նշել է մարդու իրավունքների պահպանումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   հայ-դասալիք  


Վերնագիրի այլ պիտակները