ԿԺԴՀ-ն երկու անհայտ արկերի արձակում է իրականացրել

11:28   16 Օգոստոս 2019    210

Հարավկորեացի զինվորականները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն երկու անհայտ արկերի արձակում է իրականացրել, գրում է «Ռյոնհապ» գործակալությունը:

«Այս առավոտ Հյուսիսային Կորեան երկու անհայտ արկ է արձակել Քանվոնդոյի նահանգի Թհոնչհոն շրջանից դեպի Ճապոնական ծով»,- հայտնել են Հարավային Կորեայի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչները: Արձակված արկերի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հուլիսի 25-ից ի վեր՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից համատեղ զորավարժությունները չչեղարկելու ֆոնին, ԿԺԴՀ-ն նոր մարտավարական հրթիռների փորձարկումներ է իրականացնում: Այս արկերի արձակումն արդեն վեցերորդ փորձարկումն էր:

Սեուլում և Տոկիոյում դրանք որակում են որպես նոր տիպի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցների խստացման սպառնալիքով ԿԺԴՀ-ին արգելում է բալիստիկ հրթիռների մշակումը և արձակումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները