Մահացել է Նոբելյան դափնեկիր Կերի Մուլիսը

11:33   16 Օգոստոս 2019    193

Մահացել է քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Քերի Մուլիսը, ով հայտնագործել է ԴՆԹ անալիզի պարզ եւ ոչ թանկարժեք մեթոդը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ գիտնականը մահացել է օգոստոսի 7-ին իր տանը՝ Կալիֆորնիայի Նյուպորտ-Բիչ քաղաքում։ Նա 74 տարեկան էր։

Մահվան պատճառը սիրտ-անոթային հիվանդությունն է եղել, որը սրացել է պնեւմոնիայի բարդացումից հետո։ Նշենք, որ Մուլիսը զբաղվել է ոչ միայն գիտական, այլ նաեւ՝ գրական գործունեությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կերի-Մուլիս  


Վերնագիրի այլ պիտակները