Հայաստանի հետ սահմանները պաշտպանության տակ վերցնելը՝ հաղթական երթի շարունակությունն է

11:40   16 Օգոստոս 2019    505

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության կողմից Հայաստանի հետ սահմանները պաշտպանության տակ վերցնելը՝ հանդիսանում է մեր հաղթանակի շարունակությունը:

Այս մասին ասվում է՝ Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի՝ «Ազերբայջան» թերթում տպագրված հոդվածում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրապարակման մեջ նշվում է, որ, Հայաստանի հետ պետական սահմանի պահպանման ու պաշտպանության համար՝ սահմանապահ զորքերի կազմում «Գազախ» առանձին սահմանային դիվիզիայի ստեղծման մասին Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի որոշումը հանդիսանում է՝ Գերագույն գլխավոր հրամանատարի մակարդակով ադրբեջանցի սահմանապահների ծառայողական-մարտական գործունեության բարձրագույն գնահատականը.

«Պետական սահմանապահ ծառայության կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի մի մասը իր պաշտպանության տակ վերցելուց հետո, Գազախի և Աղստաֆայի շրջանների տարածքում կարճ ժամանակամիջոցում՝ 9 ամիսների ընթացքում կառուցվել և շահագործման են հանձնվել ժամանակակից չափանիշներին համապատասխանող 75 սահմանային հենակետեր, ինչպես նաև երկու զորամաս»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ՊՍԾ  


Վերնագիրի այլ պիտակները