Թրամփը «ֆեյք ԶԼՄ-ներին» մեղադրել է ԱՄՆ-ի տնտեսությունը քայքայելու փորձի մեջ

11:54   16 Օգոստոս 2019    201

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները «ֆեյք լուրերի» միջոցով փորձում են քայքայել ԱՄՆ-ի տնտեսությունը, որպեսզի նրան անձամբ վնասեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ֆեյք լրատվական ԶԼՄ-ներն անում են ամեն ինչ, ինչ իրենց ուժերում է, տնտեսությունը կործանելու համար, քանի որ կարծում են, որ դա վատ կլինի ինձ եւ իմ վերընտրման համար: Սակայն նրանք ունեն խնդիր՝ տնտեսությունը չափազանց ուժեղ է եւ մենք շուտով մեծ հաղթանակ կտանենք առեւտրի ոլորտում, բոլորը դա գիտեն, Ներառյալ Չինաստանը» - Twitter-ում գրել է նա:

Նախօրեին ամերիկյան բորսաների ինդեքսները կտրուկ նվազել էին ԱՄՆ-ի եւ Գերմանիայի տնտեսության հետագա աճի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային պատերազմի մտավախության ֆոնին: Թրամփն արձագանքել է դրան՝ հայտարարելով, որ ԱՄՆ տնտեսությունը ինչպես նախկինում ուժեղ է եւ այն նոր ներդումների հոսքով է ապահովված: Միեւնույն ժամանակ նա քննադատել է ԱՄՆ ԿԲ-ն՝ Դաշնային պահուստային համակարգը, ըստ նրա, տոկոսադրույքներիի չափազանց դանդաղ նվազեցման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները