ԱՄՆ-ում գործազրկության հայտերը հասել են մինչեւ 220 հազարի

12:17   16 Օգոստոս 2019    175

ԱՄՆ-ում մեկ շաբաթում, որն ավարտվել է օգոստոսի 10-ին, գործազրկության նպաստ ստանալու առաջնային հայտերի թիվը նախորդ աբաթվա վերանայված ցուցանիշի համեմատ մեծացել է 9 հազարով՝ կազմելով 220 հազար, հայտնել է երկրի աշխատանքի նախարարությունը:

Reuters գործակալության հարցմանն ի պատասխան տնտեսագետները նշել են, որ ցուցանիշի աճն ակնկալում էին մինչեւ 214 հազար: Ընդ որում՝ անցյալ շաբաթվա ցուցանիշը վերանայվել է աճման ուղղությամբ՝ 209 հազար հայտից մինչեւ 211 հազար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անցած 4 շաբաթում առաջնային հայտերի միջին թիվը 1 հազարով մեծացել է անցյալ շաբաթվա մինչեւ 213,75 հազար վերանայված մակարդակից: Անցյալ շաբաթվա մակարդակը վերանայվել է աննշան աճման ուղղությամբ՝ 212,25 հազարից մինչեւ 212,75 հազար: ԱՄՆ-ում օգոստոսի 3-ին ավարտված մեկ շաբաթում գործազրկության նպաստ ստացողների թիվը մեծացել է 39 հազարով՝ անցած շաբաթվա մինչեւ 1,726 մլն մարդ վերանայված ցուցանիշի մակարդակի համեմատ:

Ցուցանիշը վերանայվել է աճման ուղղությամբ՝ 1,684 մլն-ից մինչեւ 1,687 մլն մարդ: ԱՄՆ աշխատանքի նախարարությունը գործազրկության նպաստի առաջնային հայտերի (Initial Jobless Claims) թվի մասին տվյալները հրապարակում է ամեն շաբաթ: Ցուցանիշը ներկայացնում է մարդկանց թիվը, որոնք հաշվետու շաբաթում առաջին անգամ են դիմել նպաստ ստանալու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները