Ինդոնեզիայի նախագահը պաշտոնապես առաջարկել է երկրի մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխել Կալիմանտան կղզի

12:28   16 Օգոստոս 2019    201

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ուրբաթ պաշտոնապես առաջարկել է երկրի մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխել Կալիմանտան կղզի:

Այդ մասին նա ասել է պետության անկախության 74-ամյակին նվիրված ելույթում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Ես ձեր թույլտվությունն եմ խնդրում մայրաքաղաքը Կալիմանտան տեղափոխելու հարցում»,- ասել է Վիդոդոն:

Նա չի բացահայտել, թե կղզու որ քաղաքն է ցանկանում մայրաքաղաք դարձնել, սակայն վստահեցրել է, որ նոր մայրաքաղաքը ոչ միայն ազգային ինքնության խորհրդանիշը կդառնա, այլև կցուցադրի ինդոնեզացի ժողովրդի առաջընթացը տնտեսական հավասարության և արդարության ձգտումներում:

Երկրի իշխանությունները մայրաքաղաքի տեղափոխման ծախսերը գնահատել են 32,5 մլրդ դոլար: Նշվում է, որ ներկայիս մայրաքաղաք Ջակարտան տառապում է հնացած ենթակառուցվածքներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները