Միայն ՌԴ-ում ամեն տարի օդանավերի և թռչունների բախման մոտ հազար դեպք է տեղի ունենում

12:39   16 Օգոստոս 2019    165

ՌԴ-ում տարեկան օդանավերի և թռչունների բախման մոտ հազար դեպք է տեղի ունենում:

Այս մասին տեղեկացրել է ՌԴ ավիացիոն օրնիտոլոգիայի խմբի ղեկավարը: Հատկանշական է, որ դեպքերի մեծ մասը գրանցվում է ամռան շրջանում, երբ թռչունների պոպուլյացիաները մեծանում են: Ի դեպ, ավելի շատ ինքնաթիռների հետ բախվում են ճայերը: Դեպքերի մոտ 1/3-ը բաժին է ընկնում այս թռչուններին:

Խումբն առաջարկել է յուրաքանչյուր օդանավակայանի համար մշակել հատուկ պաշտպանական ծրագիր, որում հաշվի կառնվեն օդանավակայանի հարակից տեղանքի բնակլիմայական առանձնահատկությունները, թռչունների պոպուլյացիները, անտառային և ջրային զանգվածները, հացահատիկի դաշտերի առկայությունը, աղբավայրերի հեռավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները