ԱՄՆ-ն պատրաստ է միջնորդ հանդես գալ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ սահմանի շուրջ երկխոսությունում. Պոմպեո

12:55   16 Օգոստոս 2019    283

ԱՄՆ-ն պատրաստ է միջնորդ հանդես գալ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ սահմանի, մասնավորապես՝ ծովային սահմանի հարցերի շուրջ խորհրդակցություններում:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բարձր ենք գնահատում վարչապետ Հարիրիի հայտարարությունը սահմանի հարցի շուրջ փորձագիտական խորհրդակցությունների վերականգնման առաջընթացի հասնելու եւ ծովային սահմանի շուրջ բանակցություններ նախաձեռնելու մտադրության մասին,- ասել է նա: - Մենք պատրաստ ենք դրանց մասնակցել որպես միջնորդ: Հույս ունենք շուտով տեսնել այս կարեւոր հարցերի բովանդակային քննարկումներ, որոնց լուծումը օգտակար կլինի Լիբանանի եւ ամբողջ տարածաշրջանի համար»:

Պոմպեոն հաստատել է աջակցությունը լիբանանյան պետական ինստիտուտների գործունեությանը: «Կարեւոր է Լիբանանի ինքնիշխանության, անվտանգության եւ կայունության ապահովումը,- ասել է նա: Ողջունում ենք վարչապետի որոշումը Լիբանանի անվտանգության հարցերում ամբողջ պատասխանատվությունը ստանձնելու մասին: Բարեփոխումների անցկացումը թույլ կտա ապաարգելափակել լիբանանյան տնտեսությանը միջազգային աջակցությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները