ԿԺԴՀ-ն այլեւս մտադիր չէ բանակցություններ վարել Հրվ. Կորեայի հետ

17:33   16 Օգոստոս 2019    184

ԿԺԴՀ-ն այլեւս մտադիր չէ բանակցություններ վարել Հարավային Կորեայի հետ, հաղորդում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Հյուսիսային Կորեայի հայրենիքի խաղաղ միավորման հանձնաժողովի ներկայացուցիչը քննադատել է Հարավային Կորեայի իշխանություններին ՝ Կորեայի ազատագրման կապակցությամբ նախագահ Մուն Չժե Ինի ելույթից հետո եւ հայտարարել, որ Փհենյանը մտադրություն չունի եւս մեկ անգամ Հարավային Կորեայի կառավարության հետ նստել բանակցային սեղանի շուրջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հարավային Կորեայի իշխանությունները ցանկանում են օգուտ քաղել ԿԺԴՀ եւ ԱՄՆ ապագա բանակցություններից՝ ընկնելով երազանքների գիրկը, եթե նրանք կարծում են, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ԱՄՆ հետ համատեղ զորավարժությունների ավարտից հետո սահուն կերպով, ինչպես բնության մեջ եղանակների փոփոխությունը: Նրանք ավելի լավ է հրաժարվեն նման անխոհեմ ցանկություններից», - ասվում է Կենտրոնական հեռագրական գործակալության կողմից հրապարակված մեկնաբանությունում:

ԿԺԴՀ Կոմիտեի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի իշխանությունների հետ խոսելու ոչինչ չունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները