Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ

21:13   16 Օգոստոս 2019    235

Մոլդովայի ղեկավար Իգոր Դոդոնը հայտարարել է, որ ցանկանում է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալ գազի հետ կապված հարցերին:

Դոդոնը պատմել է, որ նրա հանդիպումը Պուտինի հետ նախանշված է օգոստոս-սեպտեմբերին: Նա նշել է, որ սպասում է հանդիպմանը գազի մատակարարման թեմայով անձամբ խոսելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պուտինի հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ից ոչ ուշ՝ աշխատանքային այցի շրջանակում», — հավելել է Դոդոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները