Վրաստանում վաճառված սոուսների և համեմունքների մեջ հայտնաբերվել են վտանգավոր ներկանյութեր

10:11   17 Օգոստոս 2019    305

Վրաստանի «Ռազմավարական հետազոտությունների և զարգացման» ՀԿ-ն Գերմանիայի լաբորատորիայում փորձարկել է Վրաստանում վաճառվող տեղական ու արտասահմանյան սոուսների ու համեմունքների 42 նմուշ՝ դրանցում վտանգավոր ներկանյութերի պարունակությունը ստուգելու համար:

Արդյունքում՝ 6 անուն սոուս-համեմունքների մեջ հայտնաբերվել են արգելված ներկանյութեր: Հետազոտությունները ցույց են տվել, որ « Սուդան 1»- ը առկա է այդ նմուշներից հինգում: Սպառողներին խորհուրդ է տրվել հրաժարվել այդ համեմունքներից, որոնք կարող են վտանգավոր լինել առողջության համար:

«Շատ դեպքերում, վերոհիշյալ ապրանքատեսակներում վտանգավոր ներկանյութերի պարունակությունը փոքր է, սակայն դրանց հաճախ օգտագործումը նպաստում է ուռուցքների կամ գեների մուտացիաների ձևավորմանը»,- նշել են «Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոն»-ից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սուդանի խմբի ներկանյութերն օգտագործվում են դիզելային վառելիքի արտադրության մեջ, լաբորատորիաներում ներկված հյուսվածքների կամ թմրանյութերի ներկման համար: «Սուդան 1»-ը հաճախ օգտագործվում է կեղծված համեմունքների՝ հետևապես դրանցով պատրաստված մթերքների մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները