Կուբայում կայծակի հարվածից 5 մարդ է մահացել, որից 3-ը` անչափահաս

13:41   17 Օգոստոս 2019    257

Կուբայի Մայաբեկե շրջանի լողափերից մեկում կայծակի հարվածից 5 մարդ է մահացել:

Երկուսը մեծահասակ են, երեքը անչափահաս: Եվս մի դեռահաս տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: Կուբայում կայծակի հարվածները հազվադեպ երևույթ չեն:

Հատկապես Մայաբեկե շրջանում դրանք շատ հաճախ են տեղի ունենում և հատկապես փոթորիկների շրջանում` մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կուբա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները