Ամերիկյան օդանավակայաններում համակարգչային համակարգում խափանում է տեղի ունեցել

12:32   17 Օգոստոս 2019    227

Ամերիկյան օդանավակայաններում մաքսային հսկողության ծառայության համակարգչային համակարգում խափանում է տեղի ունեցել, հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Համակարգչային համակարգում աշխատանքի խափանման մասին լուրերն իրենց թվիթերյան պաշտոնական էջերում հաստատել են Ջոն Քենեդիի անվան Նյու Յորքի միջազգային օդանավակայանը և Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանը:

«Ի գիտություն՝ մաքսային ծառայությունը բախվել է համարգային խափանման երկրի ամբողջ տարածքում»,- ասվում է Նյու Յորքի միջազգային օդանավակայանի հաղորդագրության մեջ:

Լոս Անջելեսի օդանավակայանի հաղորդագրության մեջ նշվում է, որ մաքսային հոսկողության ծառայությունը «խնդիրների է բախվել, որոնք ակնհայտորեն ազդել են շատ օդանավակայանների աշխատանքի վրա»:

Մաքսային ծառայության աշխատակիցներն առանց համակարգչի՝ այլընտրանքային միջոցներով են ստուգում ուղևորներին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները