Մոսկվայում մեկնարկել են բողոքի ցույցերը

14:14   17 Օգոստոս 2019    311

Մոսկվայում արդեն 6-րդ անգամ անցկացվում են բողոքի ցույցեր` ի աջակցություն Մոսկվայի քաղաքային Դումայի անկախ թեկնածուների:

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և պահանջում են Դումայի ազատ և ժողովրդավարական ընտրություններ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Russia Today-ը:

Այս շաբաթվա ակցիայի անցկացումն արտոնվել է քաղաքային իշխանությունների կողմից:

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անցած շաբաթ բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 20 հազար մարդ, այնինչ այլ աղբյուրների փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցների թիվը գերազանցել է 50 հազարը:

Մոսկվայում բազմահազարանոց ցույցերը սկսվել են հուլիսի 14-ին, երբ քաղաքային ընտրական հանձնաժողովը չէր գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին գալիք ընտրությունների մասնակիցների ցուցակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները