Նյու-Յորքում մանկապիղծ միլիարդատիրոջ տունը դարձել է տուրիստական տեսարժան վայր

16:49   17 Օգոստոս 2019    157

Նյու Յորքում գտնվող Ջեֆրի Էփշտեյնի առանձնատունը դարձել է տուրիստների համար դիտարժան վայր։

Հիշեցնենք, որ Էփշտեյնին մեղադրում էին անչափահասների հանդեպ սեքսուալ բռնությունների գործադրման մեջ։ Նրան կալանավորել էին եւ օրեր առաջ դիակը հայտնաբերվել էր բանտախցում։

Այս մասին հայտնում է The New York Post-ը, նշելով, որ շատ տուրիստներ լուսանկարվում են այդ տան մոտ։ Տունը բավական ճոխ, սակայն եւ տարօրինակ ճաշակով էր կահավորված եղել, ըստ այն այցելած մի շարք մասնագետների։

Այնտեղ եղել են նույնիսկ հարդով լցված վագրի եւ պուդել տեսակի շան ամբողջական խրտվիլակ։ Տունը գնահատվել է մոտ 60 միլիոն դոլար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները