Հոնկոնգում բողոքի բազմահազարանոց ցույցին են միացել ուսուցիչները - VIDEO

17:58   17 Օգոստոս 2019    153

Հոնկոնգում շարունակվում են բողոքի բազմահազարանոց ակցիաները ընդդեմ արտահանձնման մասին օրենքի:

Դրանց այս անգամ միացել են ուսուցիչները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակցիայի մասնակիցները հավաքվել են Չատեր-Գարդեն այգում և շարժվում են դեպի Հոնկոնգի ղեկավարի գրասենյակ: Բողոքի ցույցերն անցկացվում են «Իշխանությունը ժողովրդին» կարգախոսով:

Չինական իշխանություններն էլ, իրենց հերթին,զորք են ուղարկում Հոնկոնգի հատուկ ինքնավար շրջանի սահմաններ։ Հոնկոնգում բողոքի ակցիաները սկսվել են 11 շաբաթ առաջ: Ցուցարարները պնդում են, որ արտահանձնման օրենքի փոփոխությունները Հոնկոնգին զրկում են ինքնավարությունից: Ավելի վաղ օրենքի նախագիծը հետաձգվել է, սակայն չի չեղարկվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները