Նավաբեկություն Չինաստանում․ կան զոհեր

14:23   17 Օգոստոս 2019    293

Յոթ մարդ է զոհվել Չինաստանում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով։

Եվս երկու հոգի էլ համարվում է անհետ կորած։ Դեպքը տեղի է ունեցել Արեւելյան Չինաստանի Շանդուն նահանգում, Ժիչժաո քաղաքի մոտ։

Նավաբեկության հիմնական պատճառ է համարվում ուժեղ փոթորիկը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Chinhua» լրատվական գործակալությունը։ Իրավապահները սկսել են հետաքննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները