Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ-ին 1 մլրդ դոլար են բերել

18:02   17 Օգոստոս 2019    166

Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք սահմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, կարող են տնտեսապես շահավետ լինել Ռուսաստանի համար:

Մասնավորապես, Իրանից կամ Վենեսուելայից նավթ գնել ցանկացող պետությունների հանդեպ ԱՄՆ-ի բացասական վերաբերմունքի ֆոնին աճել է ռուսական նավթի պահանջարկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դրա հետևանքով անցյալ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա հուլիս ընկած ժամանակահատվածում ՌԴ նավթագործները լրացուցիչ առնվազն 905 մլն դոլար են ստացել։

Գործակալության հաշվարկների համար հիմք է հանդիսացել վերջին հինգ տարվա ընթացքում ռուսական Urals ապրանքանիշի և համաշխարհային Brent ապրանքանիշի նավթի գների տարբերությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները