Բրիտանացի բժիշկներն առաջարկել են ծննդաբերության ժամանակ ցավի դեմ պայքարելու անսովոր մեթոդ

20:27   17 Օգոստոս 2019    186

Բրիտանացի բժիշկներն առաջարկել են ծննդաբերության ժամանակ ցավի դեմ պայքարելու անսովոր մեթոդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ծննդկաններին վիրտուալ իրականության մեջ խորասուզելու մեթոդի պիլոտային փորձարկումներն անցկացվում են Քարդիֆում Ուելսի համալսարանին առընթեր կլինիկայում:

The Times-ը հայտնում է, որ եթե ծրագիրը հաջողված համարվի, այն կտարածեն Ուելսի այլ ծննդատներում, իսկ հետագայում՝ նաև Մեծ Բրիտանիայի:

Մասնագետների խոսքով՝ վիրտուալ իրականությունը կարող է միանգամայն փոխարինել ծննդաբերության ժամանակ այնպիսի ցավազրկողների, ինպիսին է, օրինակ, էպիդուրալ անզգայացումը:

Այս նպատակով կանայք ծննդաբերության դեռևս առաջին փուլում պետք է հագնեն VR լրակազմ, այնուհետև 7 րոպե տևողությամբ ընդմիջումներով խորասուզվեն վիրտուալ աշխարհի մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները