Գերմանական ընկերությունը հրաժարվել է Tesla-ի 85 նորագույն մեքենաների պատվերից

15:36   18 Օգոստոս 2019    208

Գերմանական Nextmove ընկերությունը, որը զբաղվում է ավտոմեքենաների վարձույթով, հրաժարվել է Tesla Model 3 մոդելի 85 մեքենայից, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 5.55 մլն դոլար:

Ինչպես փոխանցում է РБК-ն, նման որոշում ընդունվել է մատակարարվող մեքենաների որակի շուրջ վիճաբանությունից հետո: Գերմանական ընկերությունը Model 3 մակնիշի 100 մեքենա էր պատվիրել դեռ 2018-ին, սակայն 15 մեքենայից կազմված առաջին խմբաքանակի որակը ընկերությանը դուր չի եկել. մեքենաների վրա քերծվածքներ և այլ թերություններ են եղել:

Գերմանական ընկերությունից նշել են, որ հաճախորդներին վնասված մեքենաներ մատակարարելու դեպքում վտանգվում է իր հեղինակությունը: Ամերիկյան ընկերությունից հայտնել են, որ աշխատել են թերությունների վերացման ուղղությամբ: Tesla-ում կարծում են, որ գերմանական ընկերությունը պատվերից հրաժարվում է ոչ թե մեքենայի որակի, այլ ընկերությունների միջև այս տարի ավելի վաղ ծագած տարաձայնությունների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները