Սուդանի բանակն ու ընդդիմությունը ստորագրել են անցումային համաձայնագիր

17:51   18 Օգոստոս 2019    168

Սուդանի ռազմական խորհուրդը և «Հանուն ազատության և փոփոխությունների» ընդդիմադիր դաշինքը ստորագրել են համաձայնագիր, որով հաստատվում են երկրում անցումային շրջանի առանցքային սկզբունքները:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Խարթումում, որը հեռարձակել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Կողմերի միջև ստորագրված փաստաթուղթը հավանության էր արժանացել հուլիսին: Համաձայնագրում, մասնավորապես, հաստատվում է Ինքնիշխան խորհրդի կազմը, որը պետք է կառավարի երկիրը անցումային փուլում: Վերջինս պետք է տևի երեք տարի երեք ամիս:

Հիշեցնենք, փետրվարին Սուդանի նախագահ Օմար Բաշիրը ցրեց կառավարությունը և մեկ տարով սահմանեց արտակարգ դրություն: Ապրիլին Սուդանի բանակը պահանջեց նախագահի և կառավարության հրաժարականը: Մի քանի ամիս երկրում տեղի էին ունենում բողոքի ակցիաներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սուդան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները