Խանդոտ երիտասարդը սիրեցյալին հարվածել է մուրճով՝ Facebook-ի գաղտնաբառն իմանալու համար

19:21   18 Օգոստոս 2019    175

Մեծ Բրիտանիայում երիտասարդը մուրճով հարվածել է իր սիրեցյալին՝ ստիպելու համար նրան ասել Facebook-ի իր էջի գաղտնաբառը:

20-ամյա Օսկար Բլեքալը ընկերուհուց պահանջել է ասել սոցցանցում իր անձնական էջի ծածկագիրն ու գաղտնաբառը, սակայն երբ վերջինս հրաժարվել է, նա աղջկան գցել է հատակին և սկսել մուրճով հարվածներ հասցնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արդյունքում աղջիկը իր զուգընկերոջը հայտնել է իր անձնական տվյալները, ինչից հետո նա հանգստացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները