ԱՄՆ-ը մտադիր է երկարաձգել արտոնագիրը Huawei-ի համար

19:33   18 Օգոստոս 2019    156

ԱՄՆ առևտրի նախարարությունը մտադիր է 90 օրով երկարաձգել արտոնագիրը և հետաձգել Huawei-ի դեմ սահմանափակումները, որպեսզի չինական ընկերությունը կարողանա շարունակել գնել ամերիկյան արտադրանքը:

Ինչպես նշվում է, ԱՄՆ իշխանությունները կերկարաձգեն «ժամանակավոր գլխավոր արտոնագիրը» Huawei-ի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հուլիսին Huawei-ի տնօրենների խորհրդի նախագահ Լյան Հուան «անարդարացի և անազնիվ» է համարել ընկերությունը սև ցուցակում ներառելու որոշումը և կոչ է արել հանել արտահանման սահմանափակումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները